Ջենիֆեր Էնիսթոնը նախկին ամուսնու հետ վերամիավորման մասին խոսակցությունների տեղիք է տվել

Ջենիֆեր Էնիսթոնի և Ջասթին Թերուի սիրավեպը սկսվել է 2011 թվականին, 4 տարի անց զույգը որոշել է ամուսնանալ։ Ցավոք, դերասանների ամուսնությունը երկար չի տևել, 2018 թվականին նրանք հայտարարեցին իրենց բաժանման մասին։ Բաժանումից հետո Ջենիֆերն ու Ջասթինը կարողացել են ընկերական հարաբերություններ պահպանել։

Օրերս հոլիվուդյան դերասանուհուն նկատել են նախկին ամուսնու հետ ընթրիքի ժամանակ։ Նախկին սիրահարները նստել են իսրայելական Laser Wolf ռեստորանում Ջենիֆերի ընկերների՝ Ջոն Համմի, Ջիմի Քիմելի, Հովարդ Սթերնի և նրա կնոջ ընկերակցությամբ։

Չնայած այն կարծես թե ժամադրություն չի եղել, որոշ երկրպագուներ դեռ հույս ունեն, որ Էնիսթոնը և Թերուն կվերամիավորվեն: Ի դեպ, մինչ այդ նախկին ամուսնինները գրեթե չէին հանդիպում, միայն մեկ-մեկ խոսում էին միմյանց մասին սոցիալական ցանցերում։