Ռիհաննային քննադատել են չափազանց կարճ շորտերի համար. «Նա պետք է նիհարի մինչև Superbowl-ը»

Կարծում ենք՝ ոչ ոք չի վիճի այն փաստի հետ, որ Ռիհաննան նորաձևության իկոնա է։ Երգչուհին ոճի յուրահատուկ զգացողություն ունի, ուստի նրա կերպարները տպավորվում են նորաձևության սիրահարների և ազդեցիկ մարդկանց գաղափարներում: Աստղը միշտ սիրել է խախտել կանոնները։ Հղիության ընթացքում նա կրում էր բաց զգեստներ, որոնք ընդգծում էին նրա կազմվածքը։ Երեխայի ծնվելուց հետո փոփ դիվան նույնպես հավատարիմ է մնացել իրեն։

Այսպես, օրինակ, օրերս Ռիհաննան հանրությանը ներկայացել է ծայրահեղ կարճ սպորտային շորտերով։ Դրանց հետ նա հագել է սև մեծ չափսերի սպորտային վերնաշապիկ՝ Balenciaga X Yeezy-ի համագործակցության՝ ռեփեր DMX-ի նկարով և Adidas-ի ռեզինե հողաթափեր: Որպես աքսեսուար՝ նա ընտրել է հսկայական արևային ակնոց և արծաթագույն շղթա։

Աստղի այս կերպարը ոչ բոլորի ճաշակով է եղել։ Համացանցի օգտատերերը կարծում են, որ երեխայի ծնվելուց հետո Ռիրին գիրացել է, ուստի նա պետք է հրաժարվի նման հանդերձանքներից։ Եվ ոմանք նույնիսկ կարծում են, որ աստղը շտապ պետք է սպորտով զբաղվի, հակառակ դեպքում նա ժամանակ չի ունենա նիհարելու Super Bowl-ի համար։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ երգչուհին ելույթ է ունենալու Super Bowl 2023 խաղին։