Քանյե Ուեսթը սեր է խոստովանել Քիմ Քարդաշյանի ընկերուհուն

Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը ծանոթացել են 2004 թվականին։ Ի դեպ, Քիմն այն ժամանակ դեռ ամուսնացած էր երաժշտական ​​պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Ուեսթի խոսքով՝ ապագա կնոջը նա առաջին անգամ տեսել է իրենց առաջին հանդիպումից շատ առաջ՝ Փերիս Հիլթոնի հետ լուսանկարում։ 2012 թվականին զույգը պաշտոնապես հայտարարել է իրենց հարաբերությունների մասին, իսկ երկու տարի անց՝ շքեղ հարսանիք արել։ Սակայն, նրանց ամուսնությունը երկար չտևեց. յոթ տարի անց զույգը որոշեց բաժանվել: Բայց կարծես թե Քանյե Ուեսթը դեռ չի կարողանում մոռանալ նախկին կնոջը։ Գրում է Vnews.am Culture-ը:

Նախ Քանյեն ընտրում էր աղջիկների, որոնք շատ նման են Քիմին, հետո իր նոր ընտրյալներին հրավիրում էր նրա սիրելի ռեստորանները, իսկ այժմ էլ ռեփերը սիրո խոստովանություն է արել հեռուստաաստղի լավագույն ընկերուհիներից մեկին… «Լավ, ես ընդունում եմ, որ ես համոզել եմ Յոհանին հրավիրել Անաստասիային, Վիկտորյային և Քարթերին Balenciaga-ի շոուին: Եվ այո, թող ամբողջ աշխարհն իմանա, որ ես սիրահարված եմ Ստասիին»,- ասել է երաժիշտը: Ինչպես նշում է Daily Mail-ը, Ստասի Կարանիկոլաուն Քիմ Քարդաշյանի մտերիմ ընկերներից է։