Քանյե Ուեսթին նկատել են նախկին ընկերուհու հետ. ցավոք, ոչ Ջուլիա Ֆոքսի

Մինչ բոլորը սոցցանցերում քննարկում են Քանյե Ուեսթի սկանդալային պահվածքը, որտեղ, ի դեպ, նրան նույնիսկ արգելափակել են, ռեփերը ժամանակ է անցկացնում նախկին ընկերուհու հետ։ Շատերը կցանկանային մտածել, որ նա և Ջուլիա Ֆոքսը որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ, բայց ցավոք, ոչ։

Պապարացիները Յեին նկատել են մոդել Վինետրիայի ընկերակցությամբ, ում հետ նա ծանոթացել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Հետո նրանց հարաբերությունները հաջողությամբ չեն պսակվել, բայց երևի նախկին սիրահարները չեն կարողացել անտարբեր մնալ միմյանց նկատմամբ։

UDP. Ավելի ուշ արևմտյան լրատվամիջոցներում հայտնվել են Քանյե Ուեսթցի ավելի շատ կադրեր իր ենթադրյալ նոր ընկերուհու հետ: Ռեփերի նոր սիրելին բրազիլացի մոդել Ջուլիանա Լուն է։