Բելլա Հադիդն աջակցել է քրոջը Քանյե Ուեսթի հետ կոնֆլիկտում

Քանյե Ուեսթը շարունակում է իր շուրջ սկանդալներ հավաքել։ Փարիզի Նորաձևության շաբաթում իր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ ռեփերը ներկայացել է «White lives matter» գրառմամբ մարզաշապիկով։ Դրանից հետո Յեն որոշեց շարունակել կիսվել իր կարծիքով և աշխարհի մասին տեսլականով սոցիալական ցանցերում։ Սակայն Instagram-ը չի գնահատել ռեփերի հայտարարությունները և արգելափակել է արտիստի էջը։ Թվում է, թե անցած շաբաթվա ընթացքում Քանյեն կոնֆլիկտի մեջ է մտել հնարավոր բոլորի հետ։ Բելլա Հադիդը նույնպես որոշել է մեկնաբանել Քանյեի խոսքերը։

Սոցցանցերում մոդելը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել վայելել իր ծննդյան օրը (հոկտեմբերի 9-ին Բելլան դարձավ 26 տարեկան)։ «Ասել, որ վերջին երկու օրերին հեշտ է եղել նշել իմ ծննդյան տարեդարձը կամ չմտածել այն բաների մասին, որոնք եղել են փողոցներում կամ ասվել են սոցիալական ցանցերում, ես ստելու եմ»,- կիսվել է մոդելը։

Մոդելն ասել է, որ մտադիր չէ աջակցել բռնությանը որևէ ձևով։ «Որովհետև այն, ինչ մենք պաշտպանում ենք, ատելությունը կամ բռնությունը չէ», – գրել է Հադիդը:

«Ես կշարունակեմ պաշտպանել անմեղ մարդկանց՝ անկախ նրանից, թե ով եք դուք կամ որտեղից եք գալիս: Հակասեմիտիզմը կամ ցանկացած անմեղ հրեայի հետապնդումը ցանկացած վայրում երբեք չեն լինի նորմալ երևույթներ»,- ասել է մոդելը:

Մոդելն ավարտել է իր ելույթը՝ դատապարտելով հակասեմականության ցանկացած դրսևորում։