Ոչ վաղ անցյալում Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծության հայց է ներկայացրել իր նախկին ամուսնուց՝ Սեբաստիան Բեր-ՄակՔլարդից։ Մոդելը իմացել է իր սիրելիի բազմաթիվ դավաճանությունների մասին։ Նա անմիջապես որոշել է խզել հարաբերությունները անհավատարիմ ամուսնու հետ։ Ռատակովսկին փորձել է չմեկնաբանել տեղի ունեցածը, բայց ավելի ուշ, այնուամենայնիվ, այդ մասին խոսել է համացանցում։
Սեբաստիանի հետ բաժանումից հետո շատ ժամանակ չի անցել, սակայն աստղին արդեն կասկածում են նոր սիրավեպի մեջ։ Արևմտյան լրատվամիջոցները վստահ են, որ նա հարաբերություններ է կառուցում հենց Բրեդ Փիթի հետ։ Նրանք գրում են, որ լրագրողները զույգի են նկատել ժամադրության ժամանակ, սակայն մինչ այժմ պապարացիների լուսանկարներ չկան, առավել ևս դրա պաշտոնական հաստատումը։
Այսպիսով, ի՞նչ է իրականում կատարվում Էմիլի Ռատակովսկիի անձնական կյանքում և արդյոք նա իսկապես հանդիպում է Բրեդ Փիթի հետ: Ինքը՝ մոդելը Variety-ին տված նոր հարցազրույցում ասել է.
«Ինձ համար երջանիկ լինելու լավագույն միջոցներից մեկը պարզապես բաց թողնելն է: Կյանքումս առաջին անգամ եմ մենակ և առաջին անգամ իսկապես վայելում եմ ազատությունը»,- խոստովանել է Էմիլի Ռատակովսկին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին մոդելը և Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդն ամուսնացել են 3 ամսվա հարաբերություններից հետո։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։