Դրյու Բերիմորն ամուսնացած է եղել երեք անգամ։ 2012 թվականին նա զագսավորվել է արթ-խորհրդատու Ուիլ Քոփելմենի հետ։ Ամուսնության մեջ զույգն ունեցել է երկու դուստր՝ Օլիվը և Ֆրենկին: Այնուամենայնիվ, Դրուի և Ուիլի հարաբերությունները կարճ տևեցին, չորս տարի անց նրանք հայտարարեցին ամուսնալուծության մասին։ Հոլիվուդյան դերասանուհին ամուսնուց բաժանվելուց հետո վերաիմաստավորել է իր կյանքը։
Դրյուն խոստովանել է, որ այժմ բոլորովին այլ կերպ է վերաբերվում ինտիմ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ ինքը նախկինում սեքսի մեջ փնտրում էր «շփում, ընդունում, հուզմունք, հաճույք և արկածներ», իսկ այժմ դա իրեն պետք չէ։ «Երկու երեխա ունենալն ու նրանց հորից բաժանվելը ինձ զգուշավոր դարձրեց։ Ես սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել իմ և աղջիկներիս վրա։ Եվ սա չի ներառում տղամարդկանց», – գրել է աստղը իր բլոգում:
«Ես ուղղակի բոլորովին այլ տեղում եմ: Միգուցե մոտ ապագայում ես հարաբերություններ կունենամ, բայց դա իմ առաջնահերթությունը չէ»,- ասել է Դրյուն։ Եվ վերջում նա հավելել է. «Վերջերս հասկացա, որ սերն ու սեքսը նույնը չեն»: