Քիմ Քարդաշյանի նախկին բոյֆրենդն աջակցել է աստղին Քանյե Ուեսթի հետ սկանդալից հետո

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվել են անցյալ տարի, սակայն նախկին ամուսինը դեռ հանգիստ չի տալիս հեռուստաաստղին։ Մինչ օրս Քիմն անընդհատ հայտնվում է Քանյեի սոցցանցի էջերում, ինչի պատճառով նա նույնիսկ ստիպված է եղել խստորեն սահմանափակել շփումը Յեի հետ, չնայած նախկինում նրանք փորձում էին հարաբերություններ պահպանել հանուն երեխաների: Ոչ վաղ անցյալում Քիմը նույնիսկ լրացուցիչ անվտանգություն է վարձել և դադարեցրել անձնական շփումը Քանյե Ուեսթի հետ սոցիալական ցանցերում իր սադրիչ հայտարարությունների պատճառով։

Եվ պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը աջակցություն է ստացել նախկին ընկերոջից՝ Փիթ Դևիդսոնից։ Զույգը բաժանվել է այս ամառվա վերջին, և դա իսկապես Քիմի ամենից ոչ սկանդալային հարաբերություններն էին։ Նախկին սիրեկանները դեռ շփվում են, և Փիթը վերջերս փորձում է անընդհատ կապի մեջ լինել նրա հետ, որպեսզի օգնի նրան չընկճվել Քանյե Ուեսթի հետ կապված իրավիճակից։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել էին SNL շոուի եթերում։