Օլգա Բուզովան կրկնել է Քիմ Քարդաշյանի կերպարը

Նախորդ գիշեր Մոսկվան չի քնել, և ամեն ինչ այն պատճառով, որ մայրաքաղաքում տեղի է ունեցել գլխավոր երիտասարդական «Жара Cool Fest» փառատոնը։ Թվում է, թե բոլորն այնտեղ են եղել՝ Աննա Աստին, Մարի Կրայմբրերին, Միա Բոյկան, Վանյա Դմիտրիենկոն, Լյուսի Չեբոտինան և Օլգա Բուզովան։ Վերջինս, ի դեպ, հատկապես աչքի է ընկել երեկոյին։

Կարմիր գորգի վրա երգչուհին ներկայացել է կապույտ երանգի երկարափեշ զգեստով, արծաթագույն բարձրակրունկներով և փայլուն ակնոցով։ Նայելով Օլգայի այս կերպարին՝ երկար ժամանակ չէինք կարողանում հասկանալ, թե ում ենք նմանացնում, բայց հետո գլխի ընկանք՝ մեր առջև Քիմ Քարդաշյանի պատճենն է։ Այո, այո, գրեթե նույն հանդերձանքով (միայն Balenciaga-ի կողմից) աստղը հայտնվել էր Օսկար մրցանակաբաշխությանը after party-ին։