Դուեյն Ջոնսոնը ցանկացել է դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ամերիկացի դերասան Դուեյն «The Rock» Ջոնսոնը ներկա է գտնվել «Սև Ադամ» ֆիլմի պրեմիերային և իրեն առաջարկել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Պատրա՞ստ եք նոր վարչապետ Ջոնսոնին: Իսկ գուցե վարչապետ «The Rock»-ին»,- կատակել է դերասանը։

Դերասանը մեկնաբանել է նաև իր առաջին սուպերհերոսի դերը և անվանել «Սև Ադամին» իր կարիերայի ամենակարևոր ֆիլմը։ Նա բացատրել է, որ իր բոլոր նախորդ աշխատանքները, կարծես, տանում էին իրեն դեպի այս նախագիծ, և նաև ընդգծել է, որ պատիվ է ունեցել մարմնավորելու մի հերոսի, ում մեջ իրենց կտեսնեն տարբեր ռասաների երեխաներ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջոնսոնը ցանկանում էր օրերից մի օր առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: