Պապարացիները նախօրեին Լոս Անջելեսում բասկետբոլի խաղի ժամանակ նկատել են Քենդալ Ջեներին։ Լրագրողները նշել են, որ մոդելը եկել է իր ընկերոջ՝ Դևին Բուքերի խաղային հանդիպմանը։ Ի դեպ, ամռանը տաբլոիդները գրել էին, որ զույգը բաժանվել է։ Սակայն սիրահարներին, այնուամենայնիվ, հաջողվել է հարաբերությունները վերականգնել։
Իր սիրեցյալին աջակցելու համար Քենդալը եկավ վառ նարնջագույն Acne Studios բաճկոնով, կաշվե տաբատով և քառակուսի քթվ բարձրակրունկներով: Աղջիկը կերպարին ավելացրել է փոքրիկ սև պայուսակ՝ կարճ գոտիով։
Հիշեցնենք, որ Քենդալ Ջեններն արդեն երկու տարի հանդիպում է Դևին Բուքերի հետ։ Զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին, իսկ մոդելի սիրելին մշտական հյուր է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ընտանեկան տոնակատարություններին։
