Երգչուհի Ադելը ցանկանում է վերապատրաստվել որպես գրականության ուսուցիչ

Ադելը նույն տեղում չի մնում և առաջ է շարժվում։ Չնայած երաժշտական ​​ոլորտում ունեցած ձեռքբերումներին և հաջողություններին, տասնյակ մրցանակներին և համաշխարհային ճանաչմանը՝ երգչուհին որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել։ Աստղը խոստովանել է, որ կրթություն ստանալու հարցով կզբաղվի իր շոուներն ավարտելուց հետո։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Պարզվում է՝ երգչուհին ափսոսում է, որ երբ հնարավորություն ուներ, համալսարան չի ընդունվել։ Այժմ նա նախատեսում է առցանց դասընթացներ անցնել անգլիական գրականության ոլորտում։

«Եթե երաժշտության մեջ գերազանց չլինեի, ապա հաստատ կարող էի գրականության լավ ուսուցիչ դառնալ։ Թեև դասընթացներն ավարտելուց հետո չեմ կարողանա ուսուցիչ աշխատել, այնուամենայնիվ, կցանկանայի դիպլոմ ստանալ։ Հիմա ես չեմ կարող համալսարան գնալ, բայց առցանց կսովորեմ կրկնուսույցի հետ, սա է իմ պլանը 2025-ի համար՝ պարզապես գրականության ուսուցչի որակավորվում ստանալ »,- խոստովանել է Ադելը:

Հիշեցնենք, որ Ադելն ավարտել է Քրոյդոնի Կատարողական արվեստի և տեխնոլոգիաների Լոնդոնի դպրոցը: