Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը միասին են նշել Հելոուինը` իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին շշուկների ֆոնին

Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը միասին են այցելել Հելոուինի երեկույթին։ Այս մասին հայտնում է Page Six հրատարակությունը՝ վկայակոչելով ինսայդերներին։

Նրանք երկուսն էլ հայտնվել են Բրուքլինում Circoloco կոչվող միջոցառմանը, որտեղ ներկա էին նաև այլ աստղեր՝ Իրինա Շեյքը, Ստելլա Մաքսվելը, Ջիջիի քույրը՝ Բելլա Հադիդը և այլք։

Ըստ ինսայդերի՝ Դի Կապրիոն երեկույթին եկել է սարսափազդու դիմակով, որը պատկերել է «կես հրեշ, կես զոմբի»։

Հրատարակության տվյալներով՝ Դի Կապրիոն միշտ ինկոգնիտո է գնում Հելոուինի երեկույթներին և թաքնվում դիմակների հետևում։ Այս անգամ, սակայն, դերասանը ժամանակ առ ժամանակ հանում էր դիմակը խմելու համար։

Աստղերի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններ ստանալու խնդրանքներին:

Ջիջի Հադիդի և Լեոնարդո Դի Կապրիոյի սիրավեպի մասին լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ դերասանը բաժանվեց իր նախկին սիրեցյալից՝ մոդել Կամիլա Մորրոնից։ Լեոնարդոյին և Ջիջիին մի քանի անգամ նկատել են միասին, այդ թվում՝ երեկույթների ժամանակ, թեև իրենք չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները։

Ջիջիի ենթադրյալ սիրավեպը, սակայն, բարձրաձայնել են նրա հարազատները։ Ջիջիի հայրը՝ Մուհամեդ Հադիդը, ավելի վաղ հայտարարել էր, որ իր դուստրը երկար ժամանակ ընկերություն է անում Դի Կապրիոյի հետ, թեև վստահ չէ, որ նրանց մեջ ինչ-որ բան կա։ Միաժամանակ նա նշել է, որ իրեն դուր է գալիս դերասանը։ Բայց Բելլա Հադիդն դեմ է արտահայտվել քրոջ և Դի Կապրիոյի սիրավեպին։ Նրա խոսքով վերջինս արժանի չէ իր քրոջը։ Բելլան նշել է, թե կասկածում է, որ Դի Կապրիոն կարող է երջանկացնել իր քրոջը։

Դի Կապրիոյի նոր սիրավեպի մասին խոսակցությունները բազմաթիվ քննարկումների տեղիք են տվել նաեւ այն պատճառով, որ դերասանը, երկրպագուների կարծիքով, չի հանդիպում 25 տարեկանից բարձր աղջիկների հետ։ Նա բաժանվել է Մորոնեից վերջինիս 25 տարեկանը լրանալուց անմիջապես հետո։ Ինսայդերների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ, ըստ Դի Կապրիոյի, 25-ն անց կանայք սկսում են մտածել ընտանիքի մասին, մինչդեռ ինքը՝ Դի Կապրիոն, չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր ուսերին։

Ջիջի Հադիդը չի համապատասխանում դերասանի պահանջներին՝ նա արդեն 27 տարեկան է, բացի այդ, երգիչ Զեյն Մալիկի հետ հարաբերություններից ունի դուստր՝ Հեյը։