Առաջին ալիքի անակնկալը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Նարեի ծննդյան 14-րդ տարեդարձի առթիվ. լուսանկարներ

Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեր պատվիրակի՝ Նարեի ընկերներն ու երկրպագուները մեծ անակնկալ էին պատրաստել նրա համար։

LOFT կենտրոնում Նարեին դիմավորել է 2011թ.-ին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, որից հետո հոբելյարը հանդիպել է նաև ՕԳԱԵ անդամներին ու նվերներ ստացել:

Նարեն նաև իր ընկերների հետ բլիթներ է պատրաստել ու հյուրասիրել ներկաներին: Իսկ վերջում երկինք է բաց թողել երազանքների գրառումներով փուչիկները։