Էմիլի Ռատակովսկին խոսել է առաջին ժամադրության ժամանակ սեքսի մասին

Էմիլի Ռատակովսկին TikTok-ի ակտիվ օգտատեր է։ Իր էջում մոդելը հաճախ է հրապարակում սոցիալական թեմաներով տեսանյութեր։ Օրինակ, նա վերջերս քննադատել է MeToo շարժումը: Մոդել խոսել է իր հետևորդների հետ, այսպես ասած, «հրատապ» թեմայի մասին։

Էմիլի Ռատակովսկին խոսել է առաջին ժամադրության ժամանակ սեքսի մասին։

«Ես շատ էի մտածում այդ մասին, քանի որ այն շատ բան է ասում դոմինանտության մասին, և առաջին ժամադրության ժամանակ սեքսը դրա վերջնական օրինակն է», – ասել է նա:

Նրա խոսքով, եթե դուք պատրաստ չեք խոցելի լինելուն, դա պատճառ է առաջին ժամադրության ժամանակ սեքսով չզբաղվելու համար։

Ի դեպ, ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ մոդելի սիրտը կրկին զբաղված է։ Էմիլին վերապրել է է Սեբաստիան Բեհր-ՄակՔլարդի հետ ամուսնալուծությունը և սիրավեպ ունի դիջեյ Օրասիո Ռիսպոյի հետ: Նախ սիրահարներին լուսանկարել են պապարացիները համբուրվելիս, իսկ հետո աստղը հաստատել է սիրավեպը։