Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերսկսել են իրենց շփումը ռեփերի շուրջ սկանդալներից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը, որի լրագրողներին հաջողվել է նկարահանել զույգին՝ իրենց որդու՝ Սեյնթի ֆուտբոլային մարզմանը։ Դատելով կադրերից՝ նրանք դադարել են միմյանց հանդիօպելուց խուսափել ու կրկին ջերմորեն շփվում են։ Ոչ վաղ անցյալում նախկին ամուսինները, հանդիպելով իրենց ընդհանուր երեխաների առիթներին, անտեսում էին միմյանց։


Քանյե Ուեսթը սկանդալների կենտրոնում է եղել իր «White Lives Matter» շապիկի, Ջորջ Ֆլոյդի մահվան մասին կոշտ արտահայտությունների և հակասեմական գրառումների պատճառով: Սկանդալների պատճառով շատ բրենդներ հրաժարվեցին նրա հետ համագործակցությունից, ինչը բացասաբար ազդեց երաժշտի ֆինանսական վիճակի վրա։ Քանյե Ուեսթը դադարեց միլիարդատեր լինել։ Ռեփերը ներողություն է խնդրել իր հայտարարությունների համար, սակայն պայմանագրերը հետ բերել դեռևս չի հաջողվել։
Քիմ Քարդաշյանը երկար ժամանակ անտարբեր էր և չէր արձագանքում նախկին ամուսնու շուրջ սկանդալներին, սակայն ի վերջո, լռությունից հետո քնադատեց Ուեսթի հայտարարությունները։
«Ես աջակցում եմ հրեական համայնքին և կոչ եմ անում անհապաղ վերջ տալ հրեաների դեմ սարսափելի բռնությանը և ատելության խոսքին»,- գրել է նա Instagram-ում։