Ջոանա Ռոուլինգի ակնարկն ուրախացրել է փոթերամաններին

Ջոանա Ռոուլինգը՝ բրիտանացի միակ կին միլիարդատերն ու աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը, ում ստեղծագործություններն աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները, ուրախացրել է «Հարրի Փոթերի» սիրահարներին՝ հարցազրույցներից մեկում ակնարկելով, որ «Warner Bros.»-ը պատրաստվում է էկրանիզացնել «Հարի Փոթերն ու անիծված երեխան» ստեղծագործությունը:
Փոթերամանները ցնծում են ուրախությունից, սակայն լրագրողների պնդմամբ՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի եղել:
Լրատվամիջոցներն անգամ փորձել են զրուցելլ «Հարրի Փոթերի» ֆիլմաշարի հայտնի դերասնների հետ, որոնցից մի քանիսն անկեղծացել են՝ խոստովանելով, որ նրանք դեռ ոչ մի առաջրկ չեն ստացել:
Միգուցե Ջոնանա Ռոուլինգն իր այդ քայլով ցանկանում էր շահագրգռել շատերին ու չկորցնել երկրպագուներին, ովքեր անահամբեր սպասում են նորությունների:
Հիշեցնենք, որ «Հարրի Փոթերն ու անիծված երեխան» բեմադրվել է բրոդվեյան թատրոնում ու երկար ժամանակ սկանդալների կիզակետում էր, որովհետև ներկայացման մեջ Հերմիոնեի դերը բաժին էր ընկել սևամորթ դերասնուհու, ինչը արժանացել էր հազարավոր երկրպագուների դժգոհությանն ու քննադատություններին: