Թրևիս Բարքերը դարձել է 47 տարեկան, ինչի առթիվ Քորթնի Քարդաշյանը շատ ջերմորեն շնորհավորել է նրան սոցիալական ցանցերում։
Քորթնին կիսվել է սեքսուալ լուսանկարներով ամուսնու հետ և շատ էմոցիոնալ, բայց հակիրճ մակագրել է այն. «Ես հավերժ երախտապարտ եմ քո ծննդյան օրվա համար: Ծնունդդ շնորհավոր, իմ երազած ամուսին, իմ երկրորդ կես, դու ընդմիշտ փոխեցիր իմ կյանքը»,- գրել է Քորթնին։
Նկարներում զույգը ռոմանտիկ կեցվածք է ընդունել և կարծես կտրվել ածխարհից։ Քարդաշյանը կրել է սև կորսետ և բարձրակրունկ կոշիկներ։ Ռոքերը կրել է սպիտակ շապիկ և սովորական արևային ակնոց։



