Նաոմի Քեմփբելը շատ զգայուն է այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է իր ընտանիքին, ուստի հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին։ Անցյալ տարվա մայիսին նա առաջին անգամ մայր է դարձել։ Մոդելը, ինչպես շատ աստղեր, անհանգստանում է դստեր համար, ուստի չի շտապում նրան հանրությանը ներկայացնել։ Սակայն փետրվարին նա երեխային առաջին անգամ ցույց տվեց բրիտանական Vogue-ի շապիկի համար նկարահանման ժամանակ։
Իսկ վերջերս պապարացիներին հաջողվել է «բռնացնել» աստղին դստեր հետ զբոսնելիս։ Սակայն լուսանկարիչները փակել են աղջկա դեմքը, որպեսզի չխախտեն նրա գաղտնիությունը։ Նաոմին գնացել է Լոնդոնի Հայդ պարկի տոնական զարդարանքները տեսնելու։
Առօրյա զբոսանքի համար մոդելն ընտրել է սև սվիտեր ու լեգինս, իսկ վրայից հագել է սալորագույն վերարկու։ Աղջիկը, ում անունը աստղը գաղտնի է պահում, եղել է մանուշակագույն կոմբինեզոնով, սպիտակ կոշիկներով և սև գլխարկով։
Հիշեցնենք, որ Vogue-ին տված հարցազրույցում Նաոմին հերքել էր երեխայի որդեգրման մասին լուրերը։ «Նա չի որդեգրվել, նա իմ երեխան է»,- ասել է Նաոմին։





