2020 թվականին հայտարարեցի, որ սկսելու եմ զբաղվել քաղաքականությամբ՝ ստեղծելով իմ կուսակցությունը, իսկ դա ստացվեց, քանի որ մենք ստացանք քաղաքական կարգավիճակ: Ես չեմ կարծում, որ քաղաքականություն մտնելով ես կորցրեցի իմ հանդիսատեսին: Այս մասին Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդաշարի ընթացքում ասաց Մհեր Արմենիան:
«Մի շարք մարդիկ քննադատում էին, ծաղրում, բայց ինձ միևնույն էր: Հիմա չեմ զբաղվում քաղաքականությամբ, չնայած կուսակցությունը շարունակում է գործունեությունը, բայց հիմա ես ստեղծագործում եմ և զբաղվում միայն այդ ուղղությամբ».- ասաց նա:
Երգիչը նաև խոսեց Ռիտա Սարգսյանի հետ հարաբերությունների մասին:
«Մենք ունեցել ենք շատ լավ հարաբերություններ: Անգամ այն ժամանակահատվածում, երբ սկսել եմ զբաղվել քաղաքականությամբ: Ես չեմ ունեցել մեղավորության զգացում, թույլ չեմ տվել վատախոսություն, չարախոսություն: Նա շատ մեծահոգի կին էր, նրա օրոք մշակութային կյանքը ծաղկում էր, իսկ հիմա այդ ամենը չկա»,- նշեց նա: