«Եվրատեսիլի» կանոնները կփոխվեն. 2023 թվականից սկսած` մրցույթին չմասնակցող երկրների հանդիսատեսն առաջին անգամ կկարողանա քվեարկել իրեն դուր եկած կատարողի օգտին։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Նրանց ձայները կգումարվեն և կվերածվեն միավորների, որոնք կունենան նույն կշիռը, որն ունի մեկ մասնակից երկիր ինչպես կիսաեզրափակիչում, այնպես էլ եզրափակիչում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի` սկսած 1956 թվականից, այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից մեկն է։ Մրցույթի լսարանը 600 մլն է։