Զգուշացեք, թեժ է. Էմիլի Ռատակովսկին շատ անկեղծ լուսանկարով է կիսվել

Էմիլի Ռատակովսկին չի հանձնվում և շարունակում է ապացուցել, որ Հոլիվուդի ամենասեքսուալ աղջիկներից մեկի կարգավիճակն իրենն է։ Աստղը նկարահանվել է իր Inamorata Woman ապրանքանիշի գովազդային արշավում և ինչպես միշտ ստիպել է բոլորին խոսել իր մասին։

Էմիլին փորձել է շատ փոքր մուգ շագանակագույն բիկինի և բարձրակրունկներ, որոնք համապատասխանում են նրա մաշկի երանգին: Նա որոշել է հրաժարվել դիմահարդարումից և բաց է թողել մազերը, որպեսզի չշեղի գայթակղիչ լողազգեստից: Մոդելի երկրպագուները վստահ են, որ այս լուսանկարները կարելի է հավերժ նայել…

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Էմիլի Ռատաժկովսկին նոր սիրավեպ ունի. Եվ ոչ այլ ում, հենց Քիմ Քարդաշյանի նախկին հետ։ Գուցե դժվար է հավատալ, բայց մոդելն իսկապես հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։ Զույգին միասին լուսանկարել էին անցյալ շաբաթ։