«Մոդելներին առաջարկել են քայլել անվճար և ես հրաժարվել եմ». Մոնիկա Գրիգորյանը՝ Դվինում անցկացվող ցուցադրության մասին

Նոյեմբերի 27-ին կայանալու է դիզայներ Ջեյկոբ Մեյերի ցուցադրությունը Երևանում: Կայանալիք միջոցառման ժամանակ տեղի կունենա աշխարհահռչակ դիզայների հավաքածուների երբևէ ամենամեծ ցուցադրությունը` ներկայացնելով ավելի քան 100 նմուշներ։

Ջեյկոբ Մեյերը մոդելավորող է, ով համագործակցել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն` թողնելով իր մնայուն հետքն ու անունը համաշխարհային նորաձևության մեջ։

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Մոնիկա Գրիգորյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ չի մասնակցելու ցուցադրությանը:

«Դվինի ցուցադրությունը բավականին շքեղ և հետաքրքիր է լինելու, ի սկզբանե ներգրավված էի: Պատերազմի հետևանքով հետևաձգվեց, բայց կար պայմանավորվածություն, որ մոդելները ներգրավվելու են ցուցադրությանը, բայց հետո մեզ ասացին, որ չկա ֆինանս և նշեցին, որ պետք է քալենք անվճար և ոգևորված լինենք, որ կրելու են աշխարհահռչակ դիզայների հագուստը: Իրականում հարցը գումարը չէր, այլ վերաբերմունքը: Մենք շատ անգամ ենք անվճար քայլել մեր հայ դիզայներների համար՝ իմանալով, որ իսկապես չկա ֆինանս և օգնել ենք սիրով: Այս ցուցադրությանը ես չեմ մասնակցելու»,- պատմել է մոդելը: