Ջենիֆեր Լոպեսի օգտահաշվից անհետացել են բոլոր լուսանկարները. ավատարի փոխարեն սև ֆոն է

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ի իր օգտահաշվից հեռացրել է բոլոր հին գրառումները, իսկ շրջանակը, որտեղ իր լուսանկարն էր, ամբողջությամբ սև է:

Երգչուհու Twitter-ի, Ֆեյսբուքի և TikTok-ի օգտահաշիվներում նույնպես սև շրջանակ է լուսանկարի փոխարեն: Սովորաբար նման արարքը նշանակում է, որ նրանք պատրաստվում են ինչ-որ կարևոր հայտարարություն անել: