Օրերս լուրեր տարածվեցին, որ Քանյե Ուեսթը իր աշխատակիցներին ցույց է տվել Քիմ Քարդաշյանի ինտիմ լուսանկարները։ «Ես զգում էի, որ մարդուն կոտրելը և նրա հանդեպ անդրդվելի հավատարմություն հաստատելը մարտավարություն է, նա ստուգեց և ոչնչացրեց պարկեշտության սահմանները»,- ասել է ռեփերի նախկին աշխատակիցներից մեկը։ Հայտնի է դարձել, թե Քիմն ինքը ինչ է մտածում այդ մասին։ Իսկ նա, ինչպես կարելի էր ենթադրել, հիացած չէ։
Ըստ US Weekly-ի աղբյուրի՝ Քիմը, մեղեմ ասած, բարկացած է իր նախկինի վրա։ «Քիմը զզվանք է ապրում. նա ուզում է իմանալ, թե ինչ լուսանկարներ են տեսել աշխատակիցները, որպեսզի ավելի շատ մանրամասներ ունենա»,- ասում է ինսայդերը։
Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ծանոթացել են 2004թ. Զույգը հաճախ էր միասին ժամանակ անցկացնում, սակայն ոչ մի կերպ չէր հանրայնացնում իրենց հարաբերությունները։ Իսկ 2012 թվականին նրանք դադարեցին թաքնվել ու միասին հայտնվեցին Փարիզում անցկացվող Նորաձևության շաբաթին։ Մեկ տարի անց ծնվել է զույգի առաջին դուստրը՝ Նորթը, իսկ 2014 թվականին Քարդաշյանն ու Ուեսթը շքեղ հարսանիք են կազմակերպել Ֆլորենցիայում։