Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» հռչակված խորվաթ մոդել Իվանա Նոլը պատմել է, որ, չնայած մուսուլմանական պահպանողական երկրում գործող խիստ կանոններին, իրեն շատ հարմարավետ է զգում բաց ու համարձակ հագուստներ կրելիս:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 26-ամյա մոդելի խոսքով՝ ինքը չի վախենում, որ իրեն կարող են ձերբակալել երկրում արգելված սեքսուալ հագուստ կրելու համար:
Նոլը պատմել է, որ սկզբում «չափազանց զայրացած» էր Կատարում հագուստի խիստ սահմանափակումների մասին կարդալուց հետո, քանի որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց խորհուրդ է տրվել «համեստ հագնվել» հանրության առաջ:
Բայց գեղեցկուհու խոսքով՝ իշխանությունները «ոչ մի խնդիր չեն ստեղծում» իր համար, և Instagram-ի ավելի քան 700 000 հետևորդները կարողանում են հետևել ֆուտբոլային մրցաշարի ընթացքում Նոլի բազմաթիվ հանդերձանքների ընտրությանը:
Նոլը Մարոկկոյի դեմ Խորվաթիայի մեկնարկային խաղի ժամանակ հագել էր կարմիր և սպիտակ վանդակավոր զգեստ՝ գլխարկով և խորը լանջաբացվածքով:
«Ես չափազանց զայրացած էի, որովհետև եթե մուսուլման չեմ, և եթե մենք Եվրոպայում հարգում ենք հիջաբն ու նիքաբը, կարծում եմ, որ նրանք պետք է հարգեն նաև մեր ապրելակերպը, մեր կրոնը և ուստի պետք է կրեմ զգեստներ, բիկինիներ, քանի որ ես Խորվաթիայից եկած կաթոլիկ եմ, որն այստեղ է Աշխարհի առաջնության պատճառով:Բայց երբ ես ժամանեցի, զարմացա, որ նրանք հագնվելու հետ կապված ոչ մի խնդիր չունեն, նրանք թույլ են տալիս հագնել այն ամենը, ինչ ուզում ես, բացառությամբ կառավարական շենքերում գտնվելու, և ի վերջո դա լավ է», – ասել է մոդելը:
Ուղևորության ընթացքում սոցիալական ցանցերում նրա հրապարակումներից երևում է, որ աղջիկը Կատարում կրում է լողազգեստներ և բիկինիներ՝ ստանալով օգտատերերի թե՛ աջակցող և թե՛ քննադատական մեկնաբանություններ:
Նոլը Կանադայի հետ իր երկրի հավաքականի երկրորդ հանդիպմանը ներա է եղել շատ ավելի կարճ կարմիր և սպիտակ շրջազգեստով և խաղից առաջ սելֆի է արել աջակիցների հետ:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Կատար այցելողներին խորհուրդ է տվել ծածկել ուսերը և խուսափել կարճ կիսաշրջազգեստներ կրելուց: