Ջենիֆեր Լոպեսը 8 տարի անց նոր ալբոմ կթողարկի

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին։ Ալբոմը կլինի առաջինը 2014 թվականից ի վեր։ Ալբոմը թողարկվելու է «This Is Me… Now» անվամբ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն կներառի 13 երգ։

Նոր ալբոմի անոնսը Լոպեսը արել է իր ամուսնուն՝ Բեն Աֆլեքին նվիրված երրորդ «This Is Me… Then» ալբոմի թողարկման 20-ամյակի օրը։

2014 թվականին Լոպեսը թողարկեց A.K.A. ալբոմը։