Վտանգավոր հնարք. Քիմ Քարդաշյանը չափազանց կարճ շորտեր է փորձել

Վերջին մի քանի օրերին բոլորը քննարկում էին Balenciaga-ի սկանդալային արշավը։ Հասարակությունը պահանջում է, որ ապրանքանիշի նոր հավաքածուն «չեղարկվի», քանի որ այն իր գովազդում օգտագործել է երեխաների լուսանկարներ՝ BDSM ոճի իրերով։ Իհարկե, նորաձեւության տունն արդեն ներողություն է խնդրել, բայց դա առանձնահատուկ դեր չի խաղացել։ Սկանդալի կենտրոնում նաև Քիմ Քարդաշյանն էր, ով մի քանի տարի Balenciaga-ի դեսպանն է։ Ինստագրամում նա խոստացել է վերանայել իր հարաբերությունները ապրանքանիշի հետ։

Թվում է, թե այժմ Քիմը փորձում է ամեն կերպ շեղել հանդիսատեսին միջադեպից։ Բաց հանդերձանքն արդեն բոլորի ուշադրության կենտրոնում է։ Նախօրեին նա հանրությանը ներկայացել էր ծայրահեղ կարճ ջինսե շորտերով, մոխրագույն տոպով և մինչև հատակը հասնող կաշվե վերարկուով։ Աստղն ամբողջացրել է տեսքը ֆուտուրիստական ​​ոճի ակնոցով և թափանցիկ կրունկներով կոշիկներով։ Քիմն ընտրել է փայլուն Balenciaga պայուսակ, որը կարծես հուշում էր, որ նա պատրաստվում է շարունակել աջակցել ապրանքանիշին։