Բրիտանական ռեալիթի հեռուստաաստղը պատմել է արքայազն Հարրիի հետ սիրավեպի մասին

Բրիտանական ռեալիթի շոուի աստղ Քեթրին Օմմանին խոսել է արքայազն Հարրիի հետ սիրավեպի մասին։ Կինը որոշել է կիսվել իր հիշողություններով այն բանից հետո, երբ իմացել է, որ դուքսն իր հուշերում գրելու է նախկին սիրեկանների մասին։

Քեթրինը հայտարարել է, որ Հարրիի հետ ծանոթացել է 2006 թվականին, երբ նա հանդիպում էր Չելսի Դեյվիի հետ։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր որդու հետ իրենց սիրավեպը տևել է մոտ մեկ ամիս։ Աղջիկը խոստովանել է, որ նա «իրեն նվիրել է իր կյանքի ամենակրքոտ համբույրը»։

«Կասկածում եմ, որ Հարրիի գրքում կհայտնվեմ, քանի որ արքայազնը չի կարող փախչել 34-ամյա երկու երեխաների մոր հետ, դա պարզապես ընդունված չէ», – ասել է Օմանին: Նա խոստովանել է, որ չի ցանկանում հարաբերություններ ունենալ Հարրիի հետ, քանի որ հասկանում է, որ նա իրենից շատ ավելի երիտասարդ է։