Անհնարինը հնարավոր է. Ջասթին Բիբերն իր կերպարով խամրեցրել է Հեյլիին

Անցյալ շաբաթ Հեյլին և Ջասթին Բիբերը հանգստանում էին Ճապոնիայում։ Այնտեղ նրանք նշել են մոդելի ծննդյան տարեդարձը, հանդիպել ընկերների հետ և միաժամանակ ուսումնասիրել տեղի մշակույթը։ Օրերս սիրահարները վերադարձել են ճամփորդությունից և զբոսնել Լոս Անջելեսում։

Առօրյա կյանքում Հեյլին նախընտրում է պարզ բաներ։ Այս անգամ նա ընտրել էր հասարակ սպիտակ շապիկ, որի վրա սև սվիտեր էր հագել։ Մոդելն իր տեսքն ամբողջացրել է ուղիղ կապույտ ջինսերով, Velcro սպորտային կոշիկներով, ոսկե օղակաձև ականջօղերով և արևային ակնոցով։

Իսկ Ջասթինը որոշել է խաղադրույք կատարել ավելի բաց և վառ գույների վրա։ Նա զբոսանքի է գնացել սպիտակ սվիտերով՝ գունագեղ բծերով, ծաղկային պրինտով կարգո տաբատով և մոխրագույն սպորտային կոշիկներով։ Որպես աքսեսուարներ՝ կապույտ գլխարկ և կլոր ակնոց։ Կներես, Հեյլի, բայց մեր կարծիքով երգչի կերպարն ավելի հետաքրքիր է թվում։ Գրում է peopletalk.ru-ն։