«Կարծում էի՝ կմեռնեմ». Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքից բաժանվելու մասին

Ջենիֆեր Լոպեսն այժմ երջանիկ է Բեն Աֆլեքի հետ։ Աստղերը վերամիավորվել են բաժանումից գրեթե 20 տարի անց: Նոր հարցազրույցում դերասանուհի-երգչուհին պատմել է Բենի հետ հարաբերությունների մասին։

Apple Music One-ի համար Զեյն Լոուին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ ծանր է տարել Բեն Աֆլեքից բաժանումը։ «Երբ մենք չեղարկեցինք մեր հարսանիքը 20 տարի առաջ, դա իմ կյանքի ամենամեծ վիշտն էր: Անկեղծ ասած՝ կարծում էի, թե կմեռնեմ»,- ասել է դերասանուհին։ Աստղը հավելել է, որ չէր կարողանում կատարել Բենին նվիրված երգերը։ Խոսքը This Is Me… Then ալբոմից Dear Ben երգի մասին է:

Երգչուհին նաև պատմել է, որ երբ բաժանումից հետո նրանք նորից սկսեցին շփվել, Բենը փորձում էր աջակցել իրեն։ «Մի՛ անհանգստացիր, ես ոչ մի տեղ չեմ գնա», – այսպես էր դերասանը «մակագրում» իր հաղորդագրությունները:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում աստղը խոստովանել էր, որ իրենց հարաբերություններն այլևս այն չեն, ինչ նախկինում էին. «Սա ամենևին այն չէ, ինչ շատ տարիներ առաջ էր։ Մենք ավելի ենք գնահատում միմյանց։ Սիրելիի կողքին լինելու երկրորդ հնարավորություն ստանալը հազվագյուտ հնարավորություն է: Եվ մենք դա սովորական բան չենք համարում»: