Ոչ բոլորին է սազում. Ադելին դուր չի եկել, թե ինքն ինչպիսի տեսք ունի ֆիլտրով

Նախօրեին Ադելը համերգ է ունեցել Լաս Վեգասում, ինչի պատճառով երգչուհուն ավելի վաղ քննադատության էին ենթարկել։ Ելույթի ժամանակ աստղը նույնիսկ իջել է երկրպագուների մոտ։ Երգչուհու երկրպագուներից մեկը ցանկացել է ֆիքսել այդ պահը, սակայն Ադելին դա այնքան էլ դուր չի եկել…

Երկրպագուների տեսանյութում Ադելը զարմացած տեսք ուներ։ Ամեն ինչ ֆիլտրի պատճոռով էր, որը միացրել էր աղջիկը: «Աստված իմ, ի՞նչ ես արել իմ դեմքի հետ»,- ասում է աստղը երկրպագուհուն: Այնուամենայնիվ, ոչ բոլորն են սիրում ֆիլտրներ (դե, դա լավ է):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ադելը անհարմար դրության մեջ է դրել իր աշխատակիցներին։ Երգչուհին հրաժարվել է ապրել Լաս Վեգասի Caesars Palace հյուրանոցի շքեղ սենյակում, քանի որ այն էքսկլյուզիվ մասում չի եղել։