Ինչպե՞ս և ինչո՞ւ. Քայլի Ջեները պարծեցել է մինչև երկրորդ հարկ ձգվող տոնածառով

Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդամենը մեկ ամիս է մնացել։ Ինչ-որ մեկը դեռ չի հասցրել հանել իր Հելոուինի զարդարանքները,իսկ ինչ-որ մեկն արդեն պատրաստվում է իր ամբողջ տունը հեղեղել նվերների փաթեթավորմամբ: Քայլի Ջենները բացառություն չէ։

Այնպես չէ, որ մեզ զարմացրեց նման մասշտաբը, չէ՞ որ նրանց ամբողջ ընտանիքը հայտնի է լայնածավալ ու շռայլ տոնակատարություններով։ Ի՞նչեր կարժենա ոչ վաղ անցյալում Գոհաբանության օրը՝ 18-րդ դարի ոճով ընտանեկան ֆոտոսեսիան: Բայց Քայլին ավելի հեռուն է գանցել՝ մինչև երկրորդ հարկ ձգվող տոնածառ տեղադրելով։ Ռեալիթի հեռուստաաստղն Ինստագրամում կիսվել է «կարևորագույն պահով»։ Առանց օգնության, իհարկե, ոչինչ չի արվել: Եղևնին զարդարելու համար անհրաժեշտ է եղել ոչ միայն Քայլիի երեխաների, այլև մի քանի աշխատողների օգնությունը։

Պատրաստի տոնածառը զարդարված է եղել սպիտակ ծաղիկներով և տասնյակ փայլուն գունագեղ արձանիկներով։