Ջուլիա Ֆոքսն աջակցել է Քիմ Քարդաշյանին. դերասանուհին էմոցիոնալ է արձագանքել Balenciaga-ի սկանդալին

Համացանցում արդեն մի քանի օր է, ինչ քննարկվում է Balenciaga-ի սկանդալը։ Բրենդը մեղադրվում էր BDSM թեմատիկայով իրերով մանկական լուսանկարներ տարածելու մեջ: Քիմ Քարդաշյանն արդեն խոսել է կոնֆլիկտի մասին։ «Վերջին մի քանի օրերին ես լռում էի ոչ թե այն պատճառով, որ ես զզվանք և զայրույթ չէի զգում Balenciaga-ի վերջին արշավներից, այլ որովհետև ուզում էի հնարավորություն ունենալ խոսելու նրանց թիմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ: Որպես չորս երեխաների մայր՝ ես ցնցված էի այս անհանգստացնող կադրերից»,- գրել է ռեալիթի հեռուստաաստղը։ Նա նաև հավելել է, որ կվերանայի ապրանքանիշի հետ իր հարաբերությունները։ Ճիշտ է, մոդելը ոչինչ չի ասել ապրանքանիշի հետ համագործակցության դադարեցման մասին, ինչի համար նրան քննադատել են երկրպագուները։ Ջուլիա Ֆոքսն աջակցել է Քիմին երկրպագուների հետ վեճի ժամանակ։

«Այս գովազդային արշավից ինձնից ինչ-որ բան եք սպասում, ես կասեմ՝ ես ապրանքանիշից ոչ մի բան չունեմ, երբեք չեմ եղել նրանց շոուում։ Բայց ինչ էլ որ լինի, նրանց գովազդային արշավը սարսափելի է։ Երբ ես նայեցի այս լուսանկարները, իմ ստամոքսը բառացիորեն սեղմվեց սարսափից: Բայց այն, ինչ ինձ ամենաշատը ապշեցրեց, այն է, որ այն կանայք, ովքեր կապ ունեն ապրանքանիշի հետ, այդքան բացասական ալիքի են բախվում, կարծես թե նրանք են գայթակղում անչափահասներին: Ինչու են կանայք մեղադրվում տղամարդկանց կողմից։ Ի՞նչ ատելություն է կանանց նկատմամբ»,- խոսել է Ջուլիան։

Դերասանուհին հավելել է նաև, որ մանկապղծության խնդիր կա ցանկացած մասնագիտության մեջ. «Խոհարարների մեջ կան բռնաբարողներ. Ուզու՞մ ես ուսուցիչ լինել։ Համոզված եմ, որ այնտեղ էլ կհանդիպեք ինչ-որ տականքի։ Նույնիսկ ինժեներները կարող են մանկապիղծ լինել։ Դա հոլիվուդյան խնդիր չէ, դա նորաձեւության խնդիր չէ, հայտնի մարդկանց խնդիր չէ, դա տղամարդկանց խնդիրն է, գրողը տանի»:

Ավելի վաղ Daily Mail-ը մեջբերել էր Balenciaga-ի առաջին պարզաբանումը՝ ներողության տեքստով: «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր տոնական արշավի պատճառած ցանկացած վիրավորանքի համար: Մեր արջուկի պայուսակները չպետք է ցուցադրվեին երեխաների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: