Հեյլի Բիբերը և Megan Thee Stallion-ը հայտնվել են Forbes-ի «30-ից 30» հաջողակ աստղերի ցուցակում

Հեյլի Բիբերը դարձել է ամերիկյան Forbes-ի նոր «30 under 30» ցուցակի հերոսուհիներից մեկը, որն ավանդաբար ներառում է երիտասարդ և հաջողակ ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից՝ գիտությունից մինչև շոու-բիզնես (բոլոր հերոսները 30 տարեկանից բարձր չեն):

Չնայած 26-ամյա Հեյլին երկար ժամանակ է՝ հաջողակ մոդել է, առաջին անգամ նա հայտնվել է Forbes-ի այս վարկանիշում իր բիզնեսի շնորհիվ. այս տարի Բիբերը թողարկել է իր գեղեցկության Rhode ապրանքանիշը: 30 դոլարից ցածր առաջին երեք ապրանքները հանրությանը ներկայացվեցին հունիսին, և այդ ժամանակվանից 700,000 մարդ գնում կատարելու հերթագրման մեջ է: Հեյլին նաև ասել է Forbes-ին, որ իր ընկերությունը այս տարի ութնիշ եկամուտ ստանալու ճանապարհին է: Օրերս Հեյլին համարձակ անձնական խոստովանության շնորհիվ հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Մոդելը խոսել է ձվարանների կիստի մասին, երբ հերթական անգամ ստիպված է եղել հերքել հղիության մասին լուրերը։

Հեյլիի հետ 27-ամյա ռեփ-արտիստMegan Thee Stallion-ը նույնպես հայտնվել է Forbes-ի հատուկ թողարկման շապիկին և անմիջապես պատմության մեջ մտել որպես հաջողության հասած առաջին սևամորթ կին։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին Մեգանը վաստակել է 13 միլիոն դոլար՝ հոնորարների, տոմսերի վաճառքի, ապրանքների և Nike-ի, Revlon-ի և Popeyes-ի նման բրենդների հետ համագործակցության միջոցով: Նա առաջին անգամ հայտնվել էր «30 under 30» ամենամյա ցուցակում դեռ 2020 թվականին:

Ցուցակում ընդգրկված են նաև Euphoria-ի 25-ամյա աստղ Սիդնի Սուինին, 29-ամյա բրազիլացի փոփ աստղ Անիտան, Stranger Things-ի 20-ամյա դերասանուհի Սադի Սինքն ու 20-ամյա բնիկ ամերիկացի մոդել Կուաննա Չասինգհորսը: