Քենդալ Ջենների և Հարի Սթայլսի վերամիավորման մասին լուրերը հերքվել են

Վերջին մի քանի օրերին շատ խոսակցություններ են պտտվում նախկին զույգ հանդիսացող Հարի Սթայլսի և Քենդալ Ջեների հնարավոր վերամիավորման մասին։

The Sun-ը հայտնում է, որ վերջերս բաժանված Հարիի և Օլիվիա Ուայլդների ընկերները հրատարակչությանը պատմել են, որ երգիչն ու մոդելը վերջին շաբաթների ընթացքում մտերմացել են միմյանց հետ և ժամանակն անվանել «հետաքրքիր»՝ հաշվի առնելով Քենդալի վերջերս ավարտված հարաբերությունները բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ: Այժմ աղբյուրը պարզաբանում է, որ դա ճիշտ չէ։

«Քենդալն ու Հարրին պարզապես լավ ընկերներ են»,- E!News-ին ասել է աղբյուրը։ «Նրանք տարիների ընթացքում պահպանել են ընկերական հարաբերություններ և կապը: Դրանում ռոմանտիկ ոչինչ չկա, բայց ժամանակ առ ժամանակ նրանք հանդիպում են ու շփվում սոցիալական ցանցերում։

Աղբյուրը հավելել է, որ «նրանց միջև այս պահին նմանատիպ ոչ մի բան չի կատարվում»։