Ի՞նչ է սա նշանակում․ Լեոնարդո ԴիԿապրիոն գիշերն անցկացրել է մոդելների հետ Ջիջի Հադիդի հետ ժամադրությունից հետո

Ի՞նչ է սա նշանակում։ Ջիջի Հադիդի հետ սիրավեպի մասին բազմաթիվ խոսակցություններից հետո դերասանը գիշերն անցկացրել է մոդելների ընկերակցությամբ։

Լեոն որոշել է հանգստանալ և ուրիշ աստղերի հետ շփվել Stone Island-ի երեկույթին։ Ականատեսների խոսքով՝ նա ժամանել է կեսգիշերն անց ու զվարճացել է VIP տարածքում։ Դերասանը վայելել է DJ-սեթեր և զրուցել շփվել որկարոտն գեղեցկուհիների հետ։

Միջոցառմանը նրա հետ նկատվել են երեկույթների սիրահարներ Ջարեդ Լետոն, Ֆլոյդ Մեյվեզերը և Օդել Բեքհեմ կրտսերը։ Իսկ այ Ջիջին մոտակայքում հաստատ չի եղել (հավանաբար այդ ժամանակ նա փոքրիկ Հայի հետ քնած էր իր առանձնատանը)։ «Նա իր սեղանի շուրջ զրուցում էր գեղեցիկ կանանց հետ։ VIP-ի տարածքում մարդիկ փորձել են մոտենալ նրան»,- պատմել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում պապարացիներին հաջողվել էր լուսանկարել Լեոյին և Ջիջիին ժամադրության ժամանակ: Զույգը ընթրել է Նյու Յորքի Cipriani ռեստորանում։