Հայտնի է Netflix-ի սերիալ-ռեկորդակիրը

Wednesday առեղծվածային դետեկտիվ սերիալը հիթ դարձավ պրեմիերայից մեկ շաբաթ անց և նոր ռեկորդ սահմանեց Netflix հոսքային հարթակի համար: Սա լեգենդար Ադամս ընտանիքի ռիմեյքն է ռեժիսոր Թիմ Բարթոնի կողմից։ Այս մասին Twitter-ում հայտնում է Netflix-ը։

Նշվում է, որ Wednesday-ի գլխավոր հերոսուհու՝ Ադամս ամուսինների մռայլ ավագ դստեր խարիզման հմայել է կինոդիտողներին և ֆիլմը բարձրացրել առաջին հորիզոնականներ:

Մեկ շաբաթվա ընթացքում սերիալը դիտվել է 441 միլիոն ժամ։

Ըստ սյուժեի՝ անսովոր ընտանիքի պատմությունը պտտվում է 15-ամյա Wednesday-ի շուրջ։ Նա խնդրահարույց դեռահաս է։

IMDb-ն նոր ադապտացիան գնահատել է 10-ից 8,5-ը: