Միլա Կունիսը սկանդալի մեջ է հայտնվել՝ բորշը ռուսական ուտեստ անվանելով

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը, ով ծագումով Չերնովցիից է, սկանդալի մեջ է ընկել, քանի որ բորշը «ռուսական» է անվանել։ Այս մասին նա հայտարարել է Harper’s BAZAAR-ին տված հարցազրույցում։

Մասնավորապես, աստղը խոսել է իր սննդակարգի, ինչպես նաև այն մասին, թե ինչ է պատրաստում մայրը, ով դա անում է «գրեթե ամբողջ օրը» և դա անում է շատ լավ։ Այսպիսով, նրա սննդակարգում կային ուկրաինական ազգային ուտեստներ բորշը և վարենիկները:

«Ռուսական խոհանոցը ենթադրում է միշտ շատ ուտեստներ: Կարող եք սկսել պելմենիից կամ վարենիկներից: Կարող եք խոսել բորշի մասին՝ ճակնդեղով ռուսական ապուր: Բայց եթե չեք սիրում ճակնդեղ, մի կերեք: Ռուսները սիրում են ապխտած ձուկ, տապակած ձուկ կամ պարզապես ձուկ։ Ռուսները, օյ, ուկրաինացիները… Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ես այլևս չգիտեմ ինձ ինչպես անվանել»,- ասել է Կունիսը։

Դրանից հետո ցանցում սկանդալ բարձրացավ, որոշ օգտատերեր չեն հասկանում, թե ինչպես հոլիվուդյան աստղը, ով ութ տարի ապրել է Ուկրաինայում, չի կարողանում հասկանալ ուկրաինացիների և ռուսների միջև եղած տարբերությունը։

Իր հերթին, Միլա Կունիսը դեռ չի արձագանքել սրան։