Ուիլ Սմիթն առաջին անգամ հանրությանը ներկայացել է ընտանիքի հետ Օսկարի սկանդալից հետո

Ուիլ Սմիթը վերադարձել է Հոլիվուդ։ Դերասանի մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե ոչինչ չի լսվել։ Եվ այսպես, երեկ երեկոյան նա ընտանիքի հետ ներկա է գտնվել իր նոր՝ «Էմանսիպացիա» ֆիլմի պրեմիերային։ Նշենք, որ սա աստղի առաջին հանրային միջոցառումն էր Օսկարի սկանդալից հետո։

Կարմիր գորգի վրա Ուիլը կեցվածք է ընդունել կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի հետ։ Զույգը ժպտացել և շատ երջանիկ տեսք է ունեցել։ Նրանց հետ միջոցառմանը ներկայացել են արտիստի որդին՝ Թրեյը և դերասանուհու հետ համատեղ երեխաներ Ջեյդենը և Ուիլոուն։

Ինչպես ավելի վաղ ասել էինք, ամերիկացի դերասանը կռվի է բռնվել հենց «Օսկար»-ի ժամանակ։ Նա բարձրացել է բեմ և հարվածել կատակերգու Քրիս Ռոքին՝ Ջադա Պինկետ Սմիթի մասին անհաջող կատակի պատճառով: Դեպքից հետո արտիստի ուղղությամբ քննադատությունների բուռն ալիք է բարձրացել։ Նա ստիպված է եղել հրաժարվել մի քանի կինոդերերից և հեռանալ ամերիկյան կինոակադեմիայից։