Financial Times-ը նշել է տարվա ամենաազդեցիկ կանանց

Երեկույթների պատճառով սկանդալի մեջ հայտնված Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, Բարբադոսի վարչապետ Միա Մոտլին, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ինչպես նաև ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times թերթի վարկածով ընդգրկվել են 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։

Ցուցակում հայտնվել են նաև Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Ելենա Մարկես Մինան, ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին սևամորթ դատավոր Կետանջի Բրաուն Ջեքսոնը, Պակիստանում հեղեղումների խնդրի վրա ուշադրություն հրավիրած երկրի կլիմայի նախարար Շերի Ռեհմանը, աբորտների իրավունքների պաշտպանության օգտին հանդես եկող ակտիվիստ և բժիշկ Ռեբեկա Գոմպերթսը, ինչպես նաև այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալեքսանդրա Մատվիյչուկը:

Թերթը նաև վարկանիշում ներառել է Իրանի կանանց՝ այն ֆոնին, թե ինչպես երկրում այս տարի բողոքի ցույցեր սկսվեցին երիտասարդ իրանուհի Մահսա Ամինիի մահից հետո այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը:

Ամենաազդեցիկ կանանցից են դարձել նաև դերասանուհի Միշել Յեոն, Citigroup-ի խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեյզերը, գրողներ Էննի Էռնոն և Ցիցի Դանգարեմբգան։

Աղբյուր՝ Shantnews.am