Ինչով են պատրաստվում զբաղվել Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը Սուրբ ծննդյան տոներին

Թվում է, թե ոչինչ ավելի չի ջերմացնի երկրպագուների սրտերը, քան Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի վերամիավորման լուրը։ Պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ սիրահարները պաշտոնապես հաստատեն լուրերը, որ նրանք կրկին միասին են։ Իսկ մինչ այդ մենք պետք է բավարարվենք աստղերին մոտ կանգնած ինսայդերների «գաղտնի» տեղեկություններով։

Նրանք ասում են, որ զույգն արդեն սկսել է նախապատրաստվել կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդին։ Սիրահարները ծրագրում են դստեր՝ Լեայի հետ միասին անցկացնել ուրախ արձակուրդ։ Իրինան ու Բրեդլին այժմ մտածում են փոքրիկի համար անակնկալի մասին։

«Իրինան շատ է ցանկանում Սուրբ ծնունդն անցկացնել Բրեդլիի և Լեայի հետ: Տարիների ընթացքում նրանք ընկերներ են եղել, բայց այս անգամ այլ կերպ է լինելու։ Նրանք ավելի մտերիմ են, քան երբևէ։ Մոդելը ուրախ է միասին լինել և տոնել ամբողջ ընտանիքի հետ»,- կիսվել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգը դուստր ունի՝ Լեան։