2022 թվականի դեկտեմբերի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե դեկտեմբերի սկզբին ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, կկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով կամ էլ նշանակալիորեն կմեծացնեք եկամուտները: Այնպիսի մասնագիտական հեռանկարներ կբացվեն, որոնց հույսը նախկինում չունեիք:

Ամսվա առաջին կեսին օգտակար կլինեն կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելն ու մյուսների գաղափարներն աջակցելը, նոր բան ստանձնելը: Դուք սովորականից հաճախ եք մասնակցելու մարդաշատ հավաքներին, աչքի առաջ եք լինելու: Հնարավոր են հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, ինչպես նաև հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

Միակ ոլորտը, որը դեկտեմբերի սկզբին զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Այստեղ ամեն ինչ հարթ չի լինի, ձեր չմտածված գործողությունները կարող են զուր ծախսերի հանգեցնել: Սակայն ամսվա երկրորդ կեսին իրավիճակն արմատապես կփոխվի. այդ հատվածում հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր:

Դեկտեմբերի երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի համար, բայց միայն այն դեպքում, եթե նրան լուրջ վերաբերվեք: Լրջությունը կյանքի բոլոր ոլորտներում տեղին կլինի, թեթևամտությունը ոչ մի լավ բանի չի բերի: Ամսվա վերջը խոստանում է ուրախացնել անձնական հարաբերություններում դրական փոփոխություններով ու հաճելի իրադարձություններով, որոնց մասին վաղուց էիք երազում:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դեկտեմբերի սկզբին պետք է շատ աշխատեք, բայց ձեր ջանքերը հաստատ զուր չեն անցնի: Հակառակը, դուք սպասվածից ավելիին կհասնեք: Մասնագիտական տեսանկյունից այդ հատվածը հաջող կլինի այն Ցուլերի համար, որոնց աշխատանքը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ, նրանց մոտեցում ցուցաբերելու ունակություն է պահանջում: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն. եթե պետք է ղեկավարեք այլ մարդկանց, դրա հետ կապված խնդիրներ չեն լինի:

Այս հատվածը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե նախկինում տարաձայնություններ են եղել, ապա հիմա դրանց փոխարինելու կգա փոխհասկացողությունը: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաճախ էիք վիճում, կսկսեն ավելի լավ ճանաչել ձեզ, հաճույքով զիջումների կգնան, եթե դրա կարիքը լինի:

Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Ձեր մասնագիտական նախաձեռնությունները հաջող կլինեն: Ազդեցիկ անձանց աջակցությունը ձեռք բերելու և համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք. նրանց օգնությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Ձեր գիտելիքներն ու փորձն օգտակար կլինեն շրջապատողներին, իսկ ձեր հեղինակությունը կաճի:

Այս հատվածում ապրումներից խուսափել չի ստացվի, բայց հուզական դաշտն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Ուրախության առիթներ կգտնվեն, իսկ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դեկտեմբերի սկիզբն առանց ապրումների չի անցնի: Հաճախ դրանք կապված կլինեն շրջապատողների արարքների հետ: Ինչքան քիչ հույս դնեք ուրիշների վրա, այնքան հեշտ կլինի և՛ հանգստություն պահպանելը, և՛ սեփական նպատակներին հասնելը: Լավ է չշտապեք աշխատանքի հետ կապված կարևոր որոշումների հարցում: Ձեզ անսովոր ու գրավիչ առաջարկներ կարող են անել: Սակայն դրանք ընդունելուց առաջ պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք:

Ամսվա կեսը լրիվ այլ կլինի՝ հագեցած, արդյունավետ ու ոգեշնչող: Ձեզ համար հեշտ կլինի նորը սովորելը, դուք օգտակար բաներ կիմանաք, կհասկանաք՝ ինչպես լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք կարող են ձեր համախոհները դառնալ: Ձեզ շատ պետք կգա շրջապատողների հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը: Այդ շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են ընկերական կամ նույնիսկ ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե դուք նախաձեռնող լինեք:

Դեկտեմբերի վերջին օրերը հազիվ թե առանց խառնաշփոթի անցնեն, բայց ընդհանուր առմամբ շատ հաճելի կանցնեն: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը. մի փորձեք հասցնել ավելի վաղ ծրագրած ամեն ինչ: Մտածեք, թե ինչը կարող եք հետաձգել: Ազատ ժամանակն արժե անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ. դա թույլ կտա խուսափել և՛ վիրավորանքներից, և՛ հարաբերություններում այլ խնդիրներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դեկտեմբերի սկզբին հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածում հակված կլինեք շտապողական որոշումների ու չմտածված արարքների: Որոշ Խեցգետինների բնորոշ կլինի բռնկունությունը, որը տհաճ կերպով կզարմացնի շրջապատողներին, կխանգարի հանգիստ քննարկել կարևոր հարցերը: Սակայն նման իրավիճակը երկար չի ձգվի, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: Օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնց բարեհաջող ավարտը միայն ձեզանից է կախված: Դրանցում հաջողության հասնելուց հետո դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Դեկտեմբերի կեսը շատ տեսանկյուններից հաջող կլինի: Դուք բարեհաջող ավարտին կհասցնեք հին գործերը, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Ապագայի նոր ծրագրեր կարող են հայտնվել, շուտով դուք կկարողանաք կյանքի կոչել դրանք: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Չի բացառվում՝ ձեր աշխատանքի արդյունքները սպասվածից ուշ տեսնեք:

Ամսվա վերջին օրերը վառ ու ոգեշնչող կլինեն: Ինտուիցիան կհուշի, որ գործերում և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու ժամանակն է, և այն չի սխալվի: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնց միանգամից կուզենաք համաձայնել, ինչպես նաև զարմանալի հանդիպումներ ու հաջող զուգադիպություններ: Ավելի վաղ գործած սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դեկտեմբերի սկզբին համառ եղեք. դա հենց այն է, ինչ պետք է լինելու վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Դուք նշանակալի առաջընթացի կհասնեք այն գործերում, որոնք մի քանի ամիս առաջ եք սկսել, օգտակար բաներ կանեք լուրջ երկարաժամկետ նախագծերն իրագործելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, եկամուտների աճ: Մի շտապեք ծախսել ստացած գումարը. այն ավելի ուշ պետք կգա կարևոր մի բանի համար:

Դեկտեմբերի կեսը կարևոր հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ կբերի: Այն բարենպաստ կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում, որ հենց նրանցից օգնություն ստանաք, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատը կունենաք: Սակայն կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունները չխառնելը, աշխատանքի հետ կապված հարցերում էլ համակրանքի ու հակակրանքի վրա չհենվելը:

Ձեզ համար յուրահատուկ կարևոր կլինեն ամսվա վերջին օրերը: Դրանք պատասխաններ կբերեն այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտածում, կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Չի բացառվում՝ փոխվեն ձեր նպատակները, և դուք որոշեք կենտրոնանալ նրա վրա, ինչին առաջ շատ քիչ ուշադրություն էիք դարձնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դեկտեմբերի սկզբին դժվար կլինի օբյեկտիվորեն գնահատել և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ուրիշ մարդկանց արարքները, և՛ սեփական գործողությունները: Աշխատեք պատրանքներ չկառուցել, ուշադրություն դարձրեք ընկերների նկատողություններին, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Կարևոր կլինի լուրջ պարտավորություններով չկապվելը, քանի դեռ վստահ չեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Այդ հատվածը հարմար կլինի արդեն ծանոթ աշխատանքով զբաղվելու, ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերը ձևակերպելու համար:

Դեկտեմբերի կեսը վառ ու ոգեշնչող կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու ստեղծագործելու, նոր գործեր սկսելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք հաճույքով աջակցում են ձեր գաղափարները, աշխատում են օգտագործել բոլոր հետաքրքիր հնարավորությունները: Հնարավոր են զարմանալի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

Ամսվա վերջին օրերին աշխատեք չհոգնել: Կթվա, թե շատ բան հասցնելու համար պետք է շատ արագ գործել, և հանգստի համար ոչ մի րոպե չկա: Սակայն արժե փոքրիկ դադար վերցնել ամեն ինչ մտածելու և առաջնահերթությունները վերանայելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, որ ինչ-որ բան կարելի է հետաձգել, իսկ ազատված ժամանակը նվիրել նրան, ինչն օգնում է վերականգնել ուժերը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դեկտեմբերի սկզբին կգերակշռեն դրական միտումները: Ամսվա առաջին կեսին արժե ուշադիր լսել ինտուիցիային: Նրա հուշումները կօգնեն ձեզ հասնել և՛ վաղուց դրված նպատակին, և՛ արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, և՛ աշխատանքին ու անձնական հարաբերություններին վերաբերող ճիշտ որոշումներ ընդունել: Շրջապատողների հետ շփումները թեթև ու հաճելի կլինեն: Դուք արագ կկռահեք ուրիշների ցանկությունները, ակնկալիքներն ու ծրագրերը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզանից կարևոր բան թաքցնել: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք կարող եք կռահել գաղտնիքները, բայց ձեզ առավելագույնս նրբանկատ կպահեք, կփորձեք ուրիշներին հեռու պահել ապրումներից:

Ավելի բարդ կլինի ամսվա երկրորդ կեսը: Այդ հատվածում առաջին պլանում կհայտնվեն ֆինանսական հարցերը: Անսպասելի ծախսերի կարիք կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել այն գնումները, որոնք ծրագրել էիք անել, քանի որ գումարը այլ բանի համար պետք կգա: Հոգսեր կլինեն նաև աշխատավայրում: Կպարզվի, որ պետք է շտապ լուծել այն խնդիրները, որոնց կնախընտրեիք ավելի ուշ վերադառնալ: Այդ հատվածում ամենակարևորը հանգստություն պահպանելը, վճռական գործողություններն էլ պահի ազդեցության տակ չնախաձեռնելն է: Ինչքան ինքնուրույն լինեք ձեր գործողություններում և որոշումներում, այնքան հեշտ կլինի լարված պահերից խուսափելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամսվա սկզբին շատ կարևոր կլինի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե ով կգնահատի ձեր գաղափարներն ու անկաշկանդ վարքը, իսկ ով կնախընտրի առողջ պահպանողականությունն ու բոլոր ձևականություններին հետևելը: Հին գործնական կապերը վերականգնելու շանս կունենաք: Մարդիկ, որոնց հետ ժամանակին միասին աշխատել եք, կարող են կրկին հետաքրքիր մի բան առաջարկել:

Արժե ուշադիր լինել ֆինանսների հետ կապված հարցերը լուծելիս: Այստեղ լավ է խուսափեք չարդարացված ռիսկից, նախապատվությունը տաք ամենահուսալի տարբերակներին: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր նախկինում հարստանալու անօրինական մեթոդների են դիմել: Նման մարդկանց հետ շփումները միայն խնդիրներ կբերեն:

Դեկտեմբերի երկրորդ կեսը ինքնուրույն գործողությունների ժամանակ է լինելու: Այդ հատվածում ցանկացած գործ լուրջ մոտեցում է պահանջելու: Աշխատեք հաջողության վրա հույս չդնել, այլ ապավինել սեփական գիտելիքներին ու կարողություններին:

Շրջապատողների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմներին, որոնք երբեմն ձեզ սխալ կհասկանան, կտրուկ ու վիրավորական նկատողություններ կանեն: Սակայն շփման մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք կգտնեք հարաբերությունները հարթելու, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը վերականգնելու ձևը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դեկտեմբերի սկիզբն արդյունավետ կլինի: Վճռականության ու համառության շնորհիվ դուք հաջողության կհասնեք բարդ գործերում, նրանում, ինչը նախկինում չի ստացվել: Այդ հատվածը կարևոր բացահայտումներ ու հաճելի անակնկալներ է խոստանում այն Աղեղնավորներին, որոնք ձգտում են մասնագիտական հաջողության ու պատրաստ են շատ աշխատել դրան հասնելու համար: Շրջապատողների հետ շփումները համբերատարություն ու նրբանկատություն են պահանջելու: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել, տաք գլխով ոչինչ չասել ու չանել: Տարաձայնություններն ու վեճերը չեն բացառվում, սակայն ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել, եթե պահի ցանկություններով չառաջնորդվեք:

Դեկտեմբերի երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, և դուք նույնիսկ շատ բարդ գործերից սպասվածից արագ գլուխ կհանեք: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Որոշ Աղեղնավորներ պիտանի գործնական կապեր ձեռք կբերեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնք հետո բազմիցս կօգնեն աշխատանքի մեջ: Այդ հատվածը բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր պատրաստվում են ուղևորությունների մեկնել, օրինակ՝ այցելել հեռվում ապրող հարազատներին: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերն ու հարթել ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դեկտեմբերի սկզբին դուք կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել գործերում: Պետք կգա ժամանակին նախաձեռնող լինելու, ոտքի վրա լավ գաղափարը յուրացնելու ունակությունը: Նոր մասնագիտական կապեր ձեռք բերելու հնարավորություն կլինի, և դուք այն բաց չեք թողնի: Կհաջողվի լավ տպավորութուն թողնել ազդեցիկ անձանց վրա, ստանալ նրանց աջակցությունը: Սակայն նկատի ունեցեք, որ այդ հատվածում ձեր մտքին եկած բոլոր որոշումները լավը չեն լինի: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ ամեն ինչ կշռադատեք: Աշխատեք խուսափել մրցակցային պայքարից, ուժեղ մրցակիցների հետ բաց հակամարտությունից: Ձեզ շատ պետք կգա ստվերում մնալու, ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրելու ունակությունը:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Դուք կսկսեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հաշտվելու, ժամանակին ձեզ համար շատ կարևոր կապերը վերականգնելու շանս կունենաք: Դա հարմար ժամանակ է լինելու նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համար թանկ մարդն առաջին քայլն անելու համար: Հեշտությամբ անցյալում կթողնեք տարաձայնություններն ու վեճերը: Մտերիմների հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, եթե մտովի չվերադառնաք հին խնդիրներին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դեկտեմբերի սկզբին տրամադրությունը փոփոխական կլինի, իսկ հուզական դաշտը՝ անկայուն: Պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դրա պատճառով դուք սովորականից շատ կհուզվեք: Աշխատեք մանրուքներից չկառչել, ուրախության առիթներ փնտրել, ուշադրություն դարձնել ոչ միայն ծագած խնդիրներին, այլև ձեր առջև բացված նոր հնարավորություններին:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Դեկտեմբերի կեսը ձեզ կուրախացնի հաճելի իրադարձություններով ու հետաքրքիր առաջարկներով, նաև հանդիպումներով, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան ու շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Այդ ժամանակահատվածը հաջող կլինի այն Ջրհոսների համար, որոնք աշխատում են ընկերների կամ հարազատների հետ, ինչպես նաև նրանց, ովքեր դեռ միայն ծրագրում են ընտանեկան բիզնես հիմնել:

Դեկտեմբերի վերջին օրերը շատ հաջող կլինեն ֆինանսների տեսանկյունից: Շատ Ջրհոսների այն շահավետ գործարքներ ու դրամական մուտքեր է խոստանում: Նշված շրջանը հարմար կլինի նաև գնումների, այդ թվում՝ խոշոր գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Աշխատավայրում հավանական են ոչ մեծ ձգձգումներ, բայց դուք դրանց պատճառով չեք հուզվի: Ինտուիցիան կհուշի, որ ձեր ամենակարևոր նպատակներին դուք ժամանակին կհասնեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դեկտեմբերի սկզբին ձեզ շատ պետք կգա կարևորի վրա կենտրոնանալու և այն մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը, որոնք կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի ստացվի, պիտի իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Դուք դրանից լավ գլուխ կհանեք, չնայած՝ երբեմն կհուզվեք, կկասկածեք ձեր ընտրած ուղու վրա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, քննարկել ստեղծված իրավիճակը, կիսվել ապրումներով: Վառ հույզեր կպարգևեն հին ընկերների հետ հանդիպումները: Դուք ոչ մեծ ուղևորությունների ընթացքում լավ ժամանակ կանցկացնեք:

Ամսվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է լինելու մասշտաբային ծրագրերի և երկարաժամկետ նախագծերի վրա կենտրոնանալու համար: Այստեղ դուք կարող եք նշանակալիորեն առաջ շարժվել, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ են առաջացել, և դուք կասկածել եք, որ սկսածը կարողանալու եք ավարտել: Կարող եք գործնական բանակցություններ անցկացնել, քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը և այնպիսի խոստումներ չեք տա, որոնք չեք կարողանալու կատարել: Մտերիմները լավ գաղափարներով կկիսվեն, և դուք նրանց ուրախությամբ կաջակցեք: