Warner Bros.-ը նախատեսում է սերիալ նկարահանել «Հարի Փոթերի» հերոսների նոր արկածների մասին

Թվում է՝ չկա այնպիսի մարդ, որը չի դիտել Հարի Փոթերի մասին ֆիլմերը։ Երիտասարդ հրաշագործի պատմությունը գերել է միլիոնավոր հեռուստադիտողների: Խոսակցություններ կան, որ Warner Bros.-ը նախատեսում է սերիալ նկարահանել սիրված հերոսների նոր արկածների մասին:

Ստուդիայի պրոդյուսեր Չենինգ Դանգին խոսակցությունների նոր ալիք է հրահրել։ Նա հարցազրույց է տվել Variety-ին և խոսել նախագծի շուրջ աշխատանքի մասին։ 

«Մենք մեծ հավակնություններ ունենք։ Մենք բանակցությունների մեջ ենք։ Հիանալի է, որ հանդիսատեսն այդքան հետաքրքրված է»,- ասել է նա:

Նշենք, որ նախկինում Warner Bros․-ի գլխավոր գործադիր տնօրեն ու նախագահ Դեյվիդ Զասլավը հայտնել էր, որ ընկերությունը ցանկանում է նկարահանել Հարի Փոթերի շարունակությունը՝ գրող Ջ. Ք. Ռոուլինգի օրհնությամբ: