Սերբիայի հավաքականի աստղին կասկածում են թիմակցի կնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ

Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլախովիչը կասկածվում է ազգային թիմի պահեստային դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ, հայտնում է FCUpdate.nl-ն:

Մամուլի համաձայն՝ հենց դա է պատճառը, որ Թուրինի «Յուվենտուսի» 22-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 24 րոպե է խաղացել Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի երկու տուրերում: Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում (0-2) նա փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, իսկ Կամերունի հետ մրցավեճերում (3-3) մնացել էր պահեստայինների նստարանին:

Սերբիայի հավաքականում բացատրել են, որ Վլախովիչը քիչ է խաղում, քանի որ ֆիզիկապես լավ մարզավիճակում չէ։

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար Սերբիայի հավաքականը պետք է երրորդ տուրում հաղթի Շվեյցարիային: Հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 2-ին:

Աղբյուր՝ Shantnews.am