Էմիլի Ռատակովսկին պատմել է կտրուկ քաշի կորստի մասին. «Դա իսկապես սարսափելի էր»

Էմիլի Ռատակովսկին իր «High Low» փոդքասթի նոր դրվագում անդրադարձել է շատ անձնական թեմայի։ Մոդելը խոստովանել է, որ ոչ վաղ անցյալում սթրեսի պատճառով շատ է նիհարել։

«Կարծում եմ՝ մարմնումս հոգեկան տրավմա է ապրում։ Երբ ես ինձ իսկապես վատ եմ զգում, սկսում եմ արագ նիհարել։ Վերջերս ես նիհարեցի մինչև 100 ֆունտ (մոտ 45 կիլոգրամ), և դա իսկապես սարսափելի էր»,- ասել է աստղը:

Այնուամենայնիվ, Էմիլի երկրպագուները չպետք է անհանգստանան: Նա վստահեցրել է, որ վերադարձել է նախկին մարզավիճակին և այժմ կրկին երջանիկ է։ Հավանաբար մոդելն ուժեղ նյարդային լարվածություն է ապրել նախկին ամուսնուց բաժանվելու պատճառով։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, այս ամառ աստղը լքել է իր սիրելիին՝ իմանալով նրա դավաճանության մասին։