Քլոե Քարդաշյանը շարունակո՞ւմ է նիհարել. աստղի նոր ելքը

Անցած մեկ տարվա ընթացքում Քլոե Քարդաշյանն ակնհայտորեն փոխվել է՝ աստղը մեկ անգամ չէ, որ ներկել է մազերը և զգալիորեն նիհարել։ Աստղի ոճը նույնպես փոխվել է՝ այն դարձել է ավելի համարձակ (ավելի հաճախ նրան կարելի է տեսնել կիպ և կարճ հանդերձանքով)։ Նախօրեին ռեալիթի հեռուստաաստղին նկատել էին Լոս Անջելեսում։ Կարծես Քլոեն դեռ շարունակում է նիհարել:

Քլոեն ելքի համար ընտրել է վառ վարդագույն կոստյում։ Նա հանդերձանքը լրացրել է ակնոցով, իսկ մազերը բաց թողել։ Նկարներից կարելի է ենթադրել, որ աստղը շարունակում է աշխատել իր վրա։ Ինչպես ասում են՝ կատարելության սահման չկա։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Քարդաշյան-Ջեններ ընտանիքում երկրպագուների համար անսպասելի համալրում տեղի ունեցավ։ Քլոե Քարդաշյանն ու նրա նախկին ընկեր Տրիստան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի են ունեցել։ Ոչ վաղ անցյալում նա առաջին անգամ լուսանկար էր հրապարակել երեխայի հետ։