Այսօր շրջանառության մեջ է դրվել Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին նվիրված նամականիշ (լուսանկարներ)

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին:

Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը:

Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության,
Տպարանը` Cartor, Ֆրանսիա,
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 15 000 հ: