Քիմ Քարդաշյանը փոխել է իր իմիջը (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը վերջերս պաշտոնապես բաժանվել է Քանյե Ուեսթից։ Նախկին ամուսինները վերջապես համաձայնության են եկել երեխաների խնամակալության և ունեցվածքի բաժանման հարցում։ Եվ այս ուրախ նոտայի վրա աստղը որոշել է փոխել իր իմիջը։

Ինչպես գիտենք, հեռուստաաստղը վստահում է միայն պրոֆեսիոնալներին։ Այսպիսով, նա օգնության համար դիմել է իր սիրելի վարսահարդար Քրիս Էփլթոնին, ով աշխատում է Ջենիֆեր Լոպեսի, Դուա Լիպայի և այլ աստղերի հետ։ Քիմը շեկից անցել է ավելի տաք երանգի։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, աստղը խզել է հարաբերությունները Balenciaga-ի հետ սկանդալից հետո։ Ինսայդերների խոսքով՝ նա հրաժարվել է բրենդի հանդերձանքներից, որոնցով պետք է ներկայանար գալիք միջոցառումներին, և արդեն կապ է հաստատել այլ դիզայներների հետ։