Սև կարապ. Սելենա Գոմեսը ցույց է տվել՝ ինչպես սև զգեստի օգնությամբ ավելի նիհար և բարձրահասակ տեսք ունենալ

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը ներկա է գտնվել Variety-ի «Hitmakers 2022» երեկույթին և անհերքելիորեն առանձնացել է ամբոխից իր ճիշտ ընտրված զգեստով։

Երգչուհին ներկայացել է դասական, բայց ոճային տեսքով՝ նա կրել է անթև թավշյա սև միդի զգեստ։ Կազմվածքն ընդգծող կիպ միջնամասի և ծավալուն կիսաշրջազգեստի շնորհիվ այն թողնում է երկարավուն և նիհար կազմվածքի տպավորություն, իսկ փոքր թվով աքսեսուարների և դասական բարձրակրունկների առկայությունը հմայք է հաղորդում կերպարին։